Ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին կախվել է պատշգամբից

MasterNews

Մայիսի 10-ին, ժամը 21:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը կախվել է պատշգամբից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Պարզվել է, որ քաղաքացի Արա Գ․-ն (ծնված 1973 թ.) գտնվում է ոչ սթափ վիճակում, նստել է պատշգամբին և հրաժարվում է իջնել։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբից ներս բերել քաղաքացուն։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նիդեռլանդներում սահմանափակումների մեղմացման շրջանակում դպրոցները վերաբացվում են

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Նիդեռլանդներում մտցված սահմանափակումների նշանակալի մեղմացումն ուժի մեջ է մտնում մայիսի 11-ից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ Նիդեռլանդների կառավարության լրատվական […]
Share
Instagram
Telegram