Շախմատի առցանց Ազգերի գավաթում հաղթեց Չինաստանը. Արոնյանի Եվրոպան 3-րդ է

MasterNews

Շախմատի առցանց Ազգերի գավաթի խաղարկությունում հաղթեղ է դարձել Չինաստանի հավաքականը: Երեկ՝ մայիսի 10-ին, եզրափակչում ոչ-ոքի՝ 2-2 է խաղացել ԱՄՆ-ի հետ: Դա բավական է եղել չեմպիոն դառնալու համար, քանի որ մրցաշարի շրջանաձեւ հատվածի անցկացման ժամանակ առավելությունը չինացիների կողմն է եղել:

Այս թիմերը եզրափակչում լավագույնի կոչումը վիճարկելու հնարավորություն էին ստացել, քանի որ լավագույն արդյունքն էին ցույց տվել շրջանաձեւ մրցաշարի ընթացքում: Շրջանաձեւ պայքարում 3-րդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի հավաքականը: Այդ թիմի կազմում էր հանդես գալիս հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը: Ռուսաստանը 4-րդն է, Հնդկաստանը 5-րդն է, իսկ Աշխարհի հավաքականը վերջին՝ 6-րդ տեղում է:

Խորհդանշական լավագույն խաղացողի կոչումը գնացել է ԱՄՆ-ին: Այն ստացել է Ֆաբիանո Կարուանան: Մրցաշարն սկսվել էր մայիսի 5-ին, ավարտվել՝ մայիսի 10-ին:

http://armtimes.com

Քրիստինա Խաչատրյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին կախվել է պատշգամբից

Մայիսի 10-ին, ժամը 21:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը կախվել է պատշգամբից։ […]
Share
Instagram
Telegram