Կրակոցներ Աչաջուր գյուղում. նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի տղան ու ազգականները վնասվածքներ են ստացել

MasterNews

Երեկ՝ մայիսի 8-ին, ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղի «Քոքոբելյաններ» կոչվող ջերմոցի դիմաց վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել,որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ՀՀ ՊՆ ծառայող Սայադ Նազարյանը, ում հետ եղել են նաև 3 ՀՀ ՊՆ ծառայողներ, Իջևանի բնակիչ՝ 43-ամյա Էդմոնդ Էդիլյանի հետ ծեծի են ենթարկել Աչաջուր գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Վաչիկ Քոքոբելյանին, 29-ամյա Սևադա Քոքոբելյանին և 19-ամյա Յուրի Քոքոբելյանին: Նրանք ստացել են մարմնական վնասվածքներ։ Այս մասին տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը:

Ըստ աղբյուրի,  ծեծկռտուքի ժամանակ հնչել են նաև կրակոցներ, որից հետո Քոքոբելյաններին ծեծի ենթարկողները դիմել են փախուստի։ Իջևանի ոստիկանությունն ու ռազմական ոստիկանությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ս. Նազարյանի, նրա հետ գտնվող մյուս զինվորականների ամբողջական տվյալները պարզելու, նրանց, ինչպես նաև հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Վ. Քոքոբելյանը «ԷԿՈ ֆրուկտ» ՍՊԸ համասեփականատերն է, Ս. Քոքոբելյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի որդին է, ով աշխատում է «Գրին Հաուս» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ Յու. Քոքոբելյանը սովորում է Երևանի պետական համալսարանում.

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Մայիսի 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-17մ/վրկ։ Մայիսի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:   […]
Share
Instagram
Telegram