Գետը վարարել է և ջուրը լցվում է Ռանչպար գյուղի տները

MasterNews

Մայիսի 8-ին, ժամը 13:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղի մոտակայքով անցնող գետը վարարել է և ջուրը լցվում է տները. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Մեծամոր գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով վնասվել են Ռանչպար գյուղի բնակիչների հողատարածքները:

Ջրի մակարդակը իջեցնելու նպատակով՝ անհրաժեշտ է վերամբարձ կռունկի միջոցով բացել ջրի կարգավորիչ չգործող երկրորդ փականը:

Աշխատանքները դադարեցվել ենկարգավորիչ փականը չի հաջողվել բացել։

http://Lragir.am

 

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ապացուցվել է ալկոհոլի եւ քաղցկեղի կապը

Ճապոնացի գիտնականներն ապացուցել են, որ որոշակի գենետիկ մուտացիայի փոխկապակցվածությունը սպիրտային խմիչքների օգտագործման հետ մեծացնում է ստամոքսի քաղցկեղի զարգացման վտանգը: Համապատասխան հրապարակումը ներկայացվում է Science Advances […]
Share
Instagram
Telegram