Երեւանի Խանզադյան փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել է, վնասել ավտոմեքենան

MasterNews

Մայիսի 7-ին, ժամը 09:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանզադյան փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել և վնասել է մոտակայքում կայանած ավտոմեքենան։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հատնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ տան հյուրասենյակի արտաքին պատը մասամբ փլուզվել (մոտ 2 խմ) և թափավել է հարակից տան բակում կայանած «Mitsubishi Altrek» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ մասամբ վնասելով դուռը:

Փրկարարների օգնության կարիքը չի եղել:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Զելենսկին նշանակեց Սահակաշվիլիին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար է նշանակել։ Ավելի վաղ, Զելենսկին Սահակաշվիլիին ներկայացրել էր փոխվարչապետի պաշտոնի համար, սակայն […]
Share
Instagram
Telegram