Խորհրդարանն ընդունեց նախադպրոցական ոլորտում հեղափոխություն առաջարկող օրինագիծը

MasterNews

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով կարգավորվում են նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես սահմանվում են այդ հաստատություններ ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվող խմբերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 116 «կողմ» ձայն:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գնահատմամբ՝ նախագիծը հեղափոխական է ոլորտի համար: Առաջարկվող օրենքը բավականին լուրջ փոփոխություն է ենթադրում նախադպրոցական կրթության ոլորտում: Որոշակի սահմանումներ են ավելացվել:

Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականությունը և պետական քաղաքականության սկզբունքներն են սահմանվել, տարանջատվել են նախադպրոցական կրթության նպատակները, խնդիրները: Ամրագրվել են նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվող խմբերը՝ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, երեք կամ ավելի երեխա ունեցող, կամ զինծառայողի ծնողների երեխաները:

Վերանայվել է նաև դրանցում երեխաների սննդի կազմակերպման վերաբերյալ հոդվածը, ավելացվել են երեխաների իրավունքների դրույթներ: Սահմանվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պարտադիր բուժզննությունը տարեկան առնվազն մեկ անգամ, մանկավարժական աշխատատեղերի 1/5-ի տարեկան մեկ անգամ պարտադիր վերապատրաստումը: Նախագծում ներառվել են նաև տնօրենի գործառույթները:

Կարգավորվելու է զարգացման կենտրոնների պարտադիր լիցենզավորման հարցը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման հետ կապված՝ գազատարների ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 7-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան […]
Share
Instagram
Telegram