Գործարկել է էլեկտրոնային մատյանի հեռախոսային հավելվածը

MasterNews

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ուսուցիչների համար գործարկել է էլեկտրոնային մատյանի հեռախոսային հավելվածը, ինչն ավելի կհեշտացնի նրանց աշխատանքը։

Շուրջօրյա հասանելի հավելվածի միջոցով ուսուցիչները կարող են նշումներ անել աշակերտների հաճախումների մասին, լրացնել դասացուցակով նախատեսված օրվա թեման և աշակերտներին տրված հանձնարարությունները, գնահատել աշակերտներին և դրանք անցկացնել մատյան։ Հավելվածը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/35kQy1H

Նշենք, որ այս պահին հավելվածը հասանելի է միայն Android օգտագործողներին․ շուտով կգործարկվի նաև IOS համակարգի համար նախատեսված համապատասխան հավելվածը։ Հավելենք, որ առաջիկայում պատրաստ կլինի նաև ծնողների համար նախատեսված էլեկտրոնային օրագրի հավելվածը։

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Չինաստան-Եվրոպա երկաթուղային բեռնափոխադրումների նոր ուղին, որը կապում է չինական Իու քաղաքը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի հետ, բացվել է մայիսի 4-ին: «Արմենպրես»—ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, […]
Share
Instagram
Telegram