Լա լիգայի թիմերը մարզումները կսկսեն մայիսի 7-ին

MasterNews

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության թիմերը մարզումային գործընթացը կարող են վերսկսել մայիսի 7-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Մինչև մարզումների վերսկսելը բոլոր ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստեր կհանձնեն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա լիգայի, մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Իսպանական բարձրագույն լիգայի, Ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի և Իսպանիայի սպորտի խորհուրդի քննարկման արդյունքում են հանգել այս եզրակացությանը: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:  

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Զինծառայողների արձակուրդ գնալու և վերադառնալու համար փոխհատուցման չափերը ավելացվում են

Կառավարության նոր որոշմամբ ՀՀ տարածքում 350 և ավելի կիլոմետր հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու ու վերադառնալու համար զինծառայողի տրանսպորտային ծախսերի համար զինծառայողներին տրվող փոխհատուցման չափերը […]
Share
Instagram
Telegram