Dasaran-ը՝ հեռախոսում․ կրթական ծրագրի բջջային հավելվածն արդեն հասանելի է Android և iOS համակարգերում

MasterNews

Android և iOS համակարգերում այսուհետև կարելի է ներբեռնել Dasaran-ի բջջային հավելվածը: Այն հնարավորություն է տալիս հանրակրթական դպրոցների բոլոր աշակերտներին և ծնողներին՝ իրական ժամանակում ստանալու տեղեկատվություն գնահատականների, բացակայությունների, տնային առաջադրանքների վերաբերյալ, ծանոթանալու աշակերտի առաջադիմության և վարքագծի մասին ուսուցչի մեկնաբանություններին, ինչպես նաև վարելու նամակագրություն ուսուցիչների հետ:

Բջջային հավելվածի միջոցով հնարավոր է նաև ստանալ մանրամասն վերլուծություն աշակերտների առաջադիմության, կատարողականի, առարկայական հակվածության և այն ամենի մասին, ինչն անհրաժեշտ է՝ կրթությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Երկրում հաստատված արտակարգ դրության և հեռավար ուսուցման անհրաժեշտության պայմաններում, երբ շատ հաճախ ուսուցիչները և աշակերտները ստիպված են բջջային հեռախոսների միջոցով միանալու կրթական գործընթացին, Dasaran-ի նոր հավելվածը Հայաստանի և Արցախի հանրակրթական դպրոցներին առաջարկում է լավագույն լուծումը՝ կրթական գործընթացը և ուսուցիչ-աշակերտ-ծնող կապն ապահովել առավել դյուրին և հարմար տարբերակով:

 Հավելվածն Android համակարգում՝ https://play.google.com/store/apps/details?id=md.dasaran_am

iOS համակարգում՝ https://apps.apple.com/us/app/dasaran/id1505502574

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան պատրաստվում են մեղմացնել սահմանափակումները. TheGuardian

Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան պատրաստվում են թուլացնել կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումները: Միևնույն ժամանակ մյուս երկրները հետևում են այդ ընթացքին: Հայտնում է TheGuardian-ը: Արտադրամասերը, խանութները և […]
Share
Instagram
Telegram