Աստղագուշակ

MasterNews

Ջրհոս

Ձեզ սպասվում է շատ բարդ և բավականին անհանգիստ օր: Դժվար թե հաջողվի խուսափել իրարանցումներից, կենտրոնանալ այն գործերի վրա, որոնք իսկապես կարևոր են ձեզ համար: Շրջապատը դիմում է ձեզ հարցերով, խնդրանքներով և առաջարկներով: Դուք փորձում եք չզայրանալ, պահպանել ինքնատիրապետումը և ուշադրություն դարձնել ամեն ինչին: Դա թույլ է տալիս խուսափել կոնֆլիկտներից և վիրավորանքներից, փոխել հարաբերությունները դեպի լավը: Կարող են անհաջող լինել ուղևորությունները: Մեծ է ուշացումների և տհաճ պատահարների հավանականությունները: Կարևոր բան մոռանալու կամ կորցնելու վտանգ կա:

Ձուկ

Օրը այնքան էլ վատը չէ, բայց դուք կարող եք այն մռայլ տրամադրությամբ անց կացնել: Ուժեղ, բացասական զգացմունքները կարող են ցավալի զուգադիպություններ, միջադեպեր, մտերիմների հետ տարաձայնություններ առաջացնել: Եթե ինչ-որ բան չի ընթանում ըստ պլանի, դուք սկսում եք կասկածել կատարված ընտրության ճշմարտացիության վրա: Կարող եք ընդհանրապես հրաժարվել որոշ գաղափարներից: Դուք ի վիճկի եք փոխել ձեր վերաբերմունքը տեղի ունեցածի նկատմամբ, ուրախության համար առիթներ գտնել ։ Հաճախ օգնում է զվարթ, կենսուրախ մարդկանց հետ շփումը: Նրանց տրամադրությունը փոխանցվում է և ձեզ:

Խոյ

Օրվա առաջին կեսին չարժե նյարդայնանալ: Եթե ձեզ հաջողվի պահպանել ինքնատիրապետումը, կարող եք շատ բանի հասնել ոչ միայն ձեր, այլև շրջապատի համար: Հնարավոր է տարօրինակ, զարմանալի զուգադիպություններ, որոնք դուք օգտագործում եք սեփական շահերի համար: Օրվա երկրորդ կեսը լի կլինի հաճելի անակնկալներով: Նաև այս ընթացքում չի բացառվում հաջող գործարքներն ու գնումները: Լավ են դասավորվում ուղևորությունները: Շատ Խոյեր օգտակար ծանոթություններ կհաստատեն և շատ նոր բան կսովորեն: Օրը հարմար է նաև ռոմանտիկ ճանապարհորդութուններ կատարելու համար:

Ցուլ

Ձեզ սպասվում են շատ գործեր, որոնցից յուրաքանչյուրը յուրովի կարևոր է ։ Բայց ոչ բոլոր ծրագրերը կհաջողվի իրականացնել: Օրն իր հետ բերում է նոր խնդիրներ և պահանջում անհապաղ լուծում ։ Դժվար կլինի կենտրոնանալ միայն մի բանի վրա, դրա համար կարող եք ինչ-որ բան բաց թողնել: Չի հրաժարվեք, եթե ընկերները կամ մտերիմները օգնություն առաջարկեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է լուրջ քննարկուներ անելու համար: Այդ ժամանակ ձեզ համար հեշտ կլինի կենտրոնանալ,հասկանալ, թե ինչն է, իրոք, կարևոր և ինչի վրա չարժե ուշադրություն դարձնել: Շատ Ցուլեր հաճելի լուրեր կստանան:

Երկվորյակ

Սովորականից բարդ կլինի շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը: Դուք շատ համառ եք, հազվադեպ եք հաշվի առնում ինչ-որ մեկի տեսակետը: Դա կարող է հանգեցնել կոնֆլիկտների և լուրջ վեճերի: Դուք սուր եք արձագանքում ցանկացած մանր պատահարի: Ամեն մի անհաջող հանգամանք կարող է հուսախափ անել,ստիպել ձեզ հրաժարվել մտածածից: Դուք այնքան շատ եք անհանգստանում, որ երբեմն պարզապես չեք կարողանում կենտրոնանալ գործերի վրա, որոնք մեծ ուշադրություն են պահանջում: Բայց երբ հոգեկան հավասարակշռությունը վերականգնվի, դուք անպայման բոլոր սկսած գործերը ավարտին կհասցնեք:

Խեցգետին

Օրը լավ կդասավորվի, եթե ձեզ հաջողվի խուսափել տարաձայնություններից և վեճերից: Ցանկալի չէ քննարկել լուրջ գործնական հարցերը, հատկապես այն ազդեցիկ մարդկանց հետ, ումից օգնություն եք ակնկալում: Եթե նման խոսակցություններն անխուսափելի են, փորձեք տեղափոխել դրանք օրվա երկրորդ կես: Կարելի է գնումներ կատարել: Դրանք հաջող կլինեն: Ավելի լավ է խուսափել ծանրաբեռնվածութունից: Հիմա սովորականից ավելի արագ եք հոգնում, և դա կարող է անքնության կամ քրոնիկ հիվանդությունների պատճառ դառնալ:

Առյուծ

Տանն ավելի շատ գործեր կլինեն, քան ակնկալում եք: Չի բացառվում, որ շարքից դուրս կգա ինչ-որ տեխնիկա,որը կարող է շտապ նորոգում պահանջել: Հավանական են անսպասելի ծախսերը: Նրանք այդքան էլ էական չեն լինի, բայց, այնուամենայնիվ, կստիպեն ձեզ հետաձգել պլանավորված գնումները: Դուք հակված չեն դիմել ինչ-որ մեկի օգնությանը: Փորձում եք ամեն ինչ ինքնուրույն հաղթահարել: Դրա համար շատ էնէրգիա կպահանջվի: Օրվա երկրորդ կեսին կարող են հետաքրքիր ծրագրեր ու գաղափարներ առաջանալ։ Եթե ընկերների հետ նոր գործով զբաղվեք, ապա շատ արագ հաջողության կհասնեք:

Կույս

Օրը հարմար չէ գումարին վերաբերվող կարևոր որոշումներ կայացնելու, ինչպես նաև ֆինանսական հարցեր քննարկելու համար:Մնացած առումներով օրը բարենպաստ է ։ Անձնական հարաբերություններում հավանական են փոփոխություններ դեպի լավը: Մտերիմների հետ տարաձայնություններն ու ընտանեկան վեճերը կմնան անցյալում: Հնարավորություն կունենաք լավ ժամանակ անց կացնել մտերիմների հետ,զբաղվել այն գործով, որը հետաքրքիր կլինի բոլորի համար: Հնարավոր են ուղևորություններ, այդ թվում ՝ չպլանավորված, որոնք շատ վառ տպավորություններ կտան և երկար կհիշվեն:

Կշեռք

Օրը շատ բաներ չի խոստանում ։ Դժվար թե հաջողվի արագ իրականացնել համարձակ ծրագրերը, բայց կարելի է ավարտին հասցնել սկսած գործը: Հաճախ օգնում են կանայք: Կարելի է հույսը դնել նրանց էմոցիոնալ աջակցության և լավ խորհուրդների վրա: Տղամարդկանց հետ էլ է դժվար չի լինի ընդհանուր լեզու գտնել, նրանք հաճախ բարձրացնում են ձեր տրամադրությունը: Սովորական, միապաղաղ աշխատանքը այսօր ձանձրալի չէ ձեզ համար: Դուք գերազանց կատարում եք այն՝առանց սխալներ թույլ տալու: Հաջող կլինեն փոքր գնումները: Դուք շատ օգտակար գնումներ կկատարեք:

Կարիճ

Դուք շատ հետաքրքիր գաղափարներ ունեք, բայց դժվար թե հաջողվի դրանք արագ կյանքի կոչել: Հանգամանքները ոչ այնքան բարենպաստ կերպով են դասավորվում, երբեմն ձեր ճանապարհին խոչընդոտներ են առաջանում են, իսկ ընկերները հրաժարվում են օգնել: Չի բացառվում, որ ստիպված կլինեք հետաձգել վաղուց ծրագրված հանդիպումները: Սկզբում դա ձեզ շատ կտխրեցնի, բայց շուտով կհասկանաք, որ այդպես ավելի լավ է: Երեկոյան հնարավոր են լավ նորություններ և հետաքրքիր գաղափարներ ։ Հավանական են հին ծանոթների հետ հանդիպումներ:Նրանք կկիսվեն անսովոր բաներով կամ հետաքրքիր առաջարկներ կանեն:

Աղեղնավոր

Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը: Չնայած երբեմն-երբեմն ծագող դժվարություններին, դուք վստահ եք,որ հաջողության կհասնեք բազմաթիվ նախաձեռնություններում: Հնարավորություն ունեք կենտրոնանալ կարևորագույն հարցերի վրա և ժամանակին հասցնել սկսած գործը: Շատ բան կախված է նրանից, թե արդյոք ճիշտ եք գնահատւոմ առաջնահերթությունները: Չեն բացառվում ուղևորությունները: Որոշ Աղեղնավորներ կլինեն այն վայրերում, որոնց մասին շատ հետաքրքիր բաներ են լսել: Օրը խոստանում է ֆինանսական գործերում հաջողություններ: Կարելի է գործարքներ կնքել: Դրանք ձեռնտու կլինեն:

Այծեղջուր

Օրվա առաջին կեսը բարդ կլինի։ Ինչքան էլ փորձեք իրավիճակը պահել ձեր ձեռքերում, զգացմունքները վերահսկելը դժվար թե հաջողվի: Հավանական են կոնֆլիկտներ: Մտերիմների հետ հարաբերությունները կարող են զգալիորեն վատանալ: Ավելի հեշտ կլինի նրանց համար, ովքեր այս պահին զբաղված են կարևոր գործերով:Վիճաբանության ժամանակ նրանք, հաստատ, չեն ունենա ։ Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: ՈՒրախության առիթներ կստեղծվեն ։ Հավանական են լավ նորություններ և առաջարկներ, որոնցից հրաժարվել չեք ցանկանա: Մարդիկ, ովքեր նախկինում այնքան էլ լավ կարծիք չեն ունեցել ձեր տաղանդի և ունակությունների մասին, կփոխեն իրենց տեսակետը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Քար լռություն Մոսկվայից

Ապրիլի 24-ին Հայերի Ցեղասպանությունը ճանաչած ու չճանաչած, դաշնակից ու ոչ դաշնակից երկրների ղեկավարները, խորհրդարանականները, հասարակական-քաղաքական գործիչները, միջազգային կառույցների ներկայացուցիչները ուղերձներ էին հղում Հայաստանին ու հայերին: […]
Share
Instagram
Telegram