Բոբ Մենենդեսը Թրամփին կոչ է անում միանալ Սենատին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը

MasterNews

Սենատոր Բոբ Մենենդեսը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ևս մեկ անգամ կոչ է անում միանալ Սենատին՝ ընդունելով Հայոց ցեղասպանության փաստը, որպեսզի բացառվի դրա կրկնվելը: «Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ Մենենդեսն այս մասին ասել է իր տարածած տեսաուղերձում:

«Պատիվ ունեմ  միանալ Նյու Ջերսիում  և ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը ոգեկոչողներին: Ես հպարտ էի ղեկավարել բանաձևի ներկայացումը, որով հաստատվում է Հայոց ցեղասպանության փաստը: Հատկապես հպարտ եմ, որ անցյալ տարվա դեկտեմբերին, տարիների աշխատանքից հետո, Սենատում բանաձևը միաձայն ընդունվեց: Այս պատմական  իրադարձությունը երբեք չէր լինի՝ առանց ամերիկահայ համայնքի աջակցության և նվիրվածության»,-ասել է Մենենդեսը:

Նա շեշտել է՝ այս տարի վարչակազմը պետք է հետևի Սենատին` ճանաչելով այս ողբերգությունը այնպես, ինչպես եղել է. որպես ցեղասպանություն: Ցեղասպանությունը ճանաչելը անհրաժեշտ է, որպեսզի դրա կրկնվելը կանխվի: «Ես կոչ եմ անում նախագահ Թրամփին միանալ մեզ, քանի որ մենք աշխատում ենք իրական իմաստ դնել «այլևս երբեք» բառերում»,-նշել է նա:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հիշատակում ենք 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի զոհերին. Թրամփի ուղերձը

 Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Սպիտակ տան տրամադրած ուղերձն ամբողջությամբ. «Այսօր մենք միանում […]
Share
Instagram
Telegram