Վիեննայում ծաղկեպսակներ կխոնարհեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ

MasterNews

Վիեննայում ծաղկեպսակներ կխոնարհեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
հավերժացնող հուշակոթողի մոտ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը և դեսպանության աշխատակիցները ծաղկեպսակներ կխոնարհեն Վիեննայի կենտրոնում գտնվող Ֆրանց Վերֆելի հուշարձանի և հայ առաքելական Սբ․ Հռիփսիմե եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին դեսպան Պապիկյանը հայտնել է իր ուղերձում։

«Այսօր այլ երկրների շարքում մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև Ավստրիային և Սլովակիային հայ համայնքների նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար։ Մենք շնորհակալություն ենք հայտնում նաև Հայոց ցեղասպանությունը դատապարտող դիրքորոշումների համար։ Հիշելով և հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ մենք ասում ենք. «Այլևս երբեք»»,- նշել է Արմեն Պապիկյանը։

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Չվճարելու դեպքում կդադարեցվի 30000 դրամից ավելի սպառում ունեցած բաժանորդների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ 3-օրյա ժամկետում սպառած գազի դիմաց վճարումներ չկատարելու դեպքում առաջին հերթին կդադարեցվի 30 հազար դրամից ավելի […]
Share
Instagram
Telegram