Չվճարելու դեպքում կդադարեցվի 30000 դրամից ավելի սպառում ունեցած բաժանորդների գազամատակարարումը

MasterNews

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ 3-օրյա ժամկետում սպառած գազի դիմաց վճարումներ չկատարելու դեպքում առաջին հերթին կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը։

«Ի լրումն բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի դիմաց 3-օրյա ժամկետում վճարումների կատարման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ նշված ժամկետում վճարում  չկատարելու դեպքում առաջին հերթին կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը»,- ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ:

http://Lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն հորդորում է նախագահ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն հորդորում է նախագահ Դոնալդ Թրամփին, որ նա ևս ճանաչի ու ընդունի 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն: Այդպիսով ապագայում կկանխվի նման դեպքերի […]
Share
Instagram
Telegram