Նիդերլանդների պատմական որոշումը. առաջնությունում չեմպիոն չի լինելու

MasterNews
լուսանկարը` Sky Sports

Նիդերլանդների ֆուտբոլի ազգային առաջնությունները չեն շարունակվելու։ Երկրի վարչապետը հայտարարել է, որ մինչև սեպտեմբերի 1–ը բոլոր սպորտային իրադարձություններն արգելվելու են։

Այսպիսով, Էրեդիվիզեի ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել առաջնությունը։

Ընդ որում, եթե նման պայմաններում Բելգիայում առաջատար Բրյուգեն չեմպիոն է հռչակվել, ապա Նիդերլանդներում չեմպիոն չի լինելու։ Սա աննախադեպ իրադարձություն է առաջնության 64–ամյա պատմության մեջ։

Առաջատար Այաքսը հաջորդ մրցաշրջանը մեկնարկելու է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, երկրորդ տեղում գտնվող ԱԶ Ալկմարը` որակավորման փուլում։

Եվրոպայի լիգան ներկայացնելու են Ֆեյենորդը (խմբային փուլ), ՊՍՎ Էյնդհովենն ու Վիլլեմ Երկրորդը (որակավորման փուլ)։

Վերջին երկու տեղերում գտնվող Դեն Հագն ու Վալվեյկը մնալու են առաջնությունում, իսկ երկրորդ դիվիզիոնը առաջատարներ Կամբուրն ու Դե Գրաֆսխապը չեն բարձրանալու առաջին լիգա։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Աստղագուշակ

Ջրհոս Ձեզ սպասվում է շատ բարդ և բավականին անհանգիստ օր: Դժվար թե հաջողվի խուսափել իրարանցումներից, կենտրոնանալ այն գործերի վրա, որոնք իսկապես կարևոր են ձեզ համար: […]
Share
Instagram
Telegram