ՃՏՊ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին. կան զոհեր

MasterNews

Ապրիլի 23-ին, ժամը 18:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 5-րդ կմ-ին բախվել են ՎԱԶ-2171 (վարորդ՝ Արտակ Բ., ծնված 1992 թ.) և ՎԱԶ-2106 մակնիշների (վարորդ՝ Ալեքսեյ Գ., ծնված 1939 թ.) ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորակը (մոտ 4 մ): Վարորդները տեղում մահացել են:

Փրկարարները վարորդների դիերը դուրս են բերել ավտոմեքենաներից և մոտեցրել շտապ­­օգնության մեքենաներին, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ձորակից և տեղափոխել ավտոքարշակի վրա:

http://Lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կորոնավիրուսից մահացել է 3 հոգի՝ 87, 84 և 81 տարեկան

Ապրիլի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1596 դեպք, որոնցից 728-ն` առողջացած, 27-ը` մահվան ելքով: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 73 նոր […]
Share
Instagram
Telegram