Կիսում եմ իմ հայ եղբայրների ցեղասպանության ցավը. Ջեմալ Փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը «Թվիթերում» գրառում է արել

MasterNews

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը  «Թվիթեր»-ի իր էջում անդրադարձել է հայ ժողովրդի Ցեղասպանությանը եւ գրել.

«Կիսում եմ իմ հայ եղբայրների ցեղասպանության ցավը»:

Սա Հասան Ջեմալի առաջին նմանատիպ հայտարարությունը չէ:

Նախորդ տարի էլ նա հեռեւյալ գրառումն էր արել՝ նաեւ անդրադառնալով Թուրքիայում տպագրվող «Ակոս» թերթի նախկին գլխավոր խմբագիր, Ստամբուլում սպանված Հրանտ Դինքին: «Սիրելի Հրանտ, գիտեմ, որ դու շատ հեռու ես, սակայն ես նորից կիսում եմ ապրիլի 24-ի ցավը»,- 2019-ին գրել էր Հասան Ջեմալը:

Թուրք գրող, լրագրող Հասան Ջեմալը տարբեր առիթներով հայտարարել է, որ 1915 թվականին կատարվածը ճանաչում է որպես ցեղասպանություն: 2008 թվականին նա այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին:

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նիդերլանդների պատմական որոշումը. առաջնությունում չեմպիոն չի լինելու

լուսանկարը` Sky Sports Նիդերլանդների ֆուտբոլի ազգային առաջնությունները չեն շարունակվելու։ Երկրի վարչապետը հայտարարել է, որ մինչև սեպտեմբերի 1–ը բոլոր սպորտային իրադարձություններն արգելվելու են։ Այսպիսով, Էրեդիվիզեի ղեկավարությունը […]
Share
Instagram
Telegram