ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն հորդորում է նախագահ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

MasterNews

ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն հորդորում է նախագահ Դոնալդ Թրամփին, որ նա ևս ճանաչի ու ընդունի 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն: Այդպիսով ապագայում կկանխվի նման դեպքերի կրկնությունը: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրուցում Ջուդի Չուն հույս է հայտնել, որ այդ օրը կգա և այդ խոսքերը Սպիտակ տան ղեկավարը կարտասանի: Դա կլինի անչափ կարևոր ուղերձ համայն մարդկությանը:

«Ես հպարտ եմ Փասադենայի շրջանից մեծ հայկական համայնքը կոնգրեսում ներկայացնելու փաստով: Ինձ բախտ է վիճակվել մոտիկից ծանոթանալ հայկական համայնքին և լսել հայերի պատմությունը: Առիթ եմ ունեցել հանդիպելու ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին, ովքեր տարիների ընթացքում իրենց պատմությունը փոխանցել են սերունդներին: Ես տեսել եմ, թե ինչպես է Միացյալ Նահանգների մեծ հայկական համայնքը երկար ժամանակ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար: Ես առիթ եմ ունեցել մաս կազմելու բողոքի ու պահանջատիրության այդ երթերին: Կոնգրեսում առաջին իսկ օրվանից ես հայանպաստ բոլոր բանաձևերի մաս եմ կազմել: Երբ կոնգրեսի երկու պալատներում Հայոց ցեղասպանության ճանաչման բնաձևերն ընդունվեցին, ես ասացի, վերջապես արդարությունը հաղթեց: Ես երբեք այդ օրը չեմ մոռանա: Չեմ մոռանա նաև այդ օրը կոնգրեսում ներկա հայերի ուրախության արցունքները, քանի որ այդ պահին մենք բոլորս երկար էինք սպասել»,-ասաց Ջուդի Չուն: Նրա խոսքով, բանաձևերի ընդունումով Միացյալ նահանգների կոնգրեսը ճանաչեց 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն և ասաց, որ նման դեպքերի կրկնությունն անթույլատրելի է:

Կոնգրեսականը նկատեց, որ այս տարի համաճարակի պատճառով հայ համայնքի հետ չեն կարող միասին ևս մեկ անգամ ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, բայց, ընդծեց, որ հոգեպես միասին են: Ըստ նրա՝ հպարտությամբ կարող ենք ասել, որ 105 տարի անց կարողացան համատեղ ձեռքբերում ունենալ Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում:

«1,5 մլն հայերի կյանքը թանկ է մեզ համար, և մենք երբեք չենք մոռանա հայերի հետ տեղի ունեցածը: Համատեղ աշխատանքով կարողացանք Հայոց ցեղապսանության ճանաչման և պատմական փաստերը ընդունելու համատեքստում մեծ առաջընթաց գրանցել: Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի ամբողջ տարածքում պետք է աշխատանքներ իրականացնել վստահ լինելու համար, որ կրթական բոլոր բնագավառներում Հայոց ցեղասպանության պատմությունը կդասավանդվի և համապատասան գիտելիքներ կփոխանցվեն գալիք սերունդներին: Այս ամենին զուգահեռ ես կարևորում եմ նաև Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը և տարածաշրջանում խաղաղության հաստատումը: Խիստ կարևորում եմ նաև ականզարծման աշխատանքների շարունակությունը, որպեսզի ապագյում կարողանանք փրկել մարդկային կյանքեր»,-հավելեց նա:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

<<Դոլարասպանը>> Թվային յուանը գրավում է արժույթի համաշխարհային շուկան

Մինչ ամբողջ աշխարհը տնտեսական խոր ճգնաժամի մեջ է գտնվում ՝ նավթի փլուզման և գլոբալ համաճարակի պայմաններում, Չինաստանը կարողացավ վերականգնել վիրուսի հետևանքները և աշխարհին ծանոթացրեց նոր […]
Share
Instagram
Telegram