30 տոկոսով կբարձրանա 5 մանկատան աշխատողների աշխատավարձը

MasterNews

Կառավարությունը լուծարված «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի համար նախատեսված 141 միլիոն 358 հազար դրամից 36 միլիոն 685 հազար դրամը վերաբաշխում է մնացած ՊՈԱԿ-ներին՝ աշխատավարձի բարձրացման նպատակով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանընշեց, որ այս փոփոխության անհրաժեշտությունը բխում է երեխաների պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխումներից: «Մեր հիմնական ռազմավարությունն ուղղված է երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքն ապահովելուն: Բայց այսօր 623 երեխա դեռ խնամվում է շուրջօրյա հաստատություններում, որոնցից 457-ը՝ հատուկ մասնագիտացված հաստատություններում: Ուստի մենք նաև ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով աշխատակիցների աշխատավարձերի հարցը պետք է հոգանք:

Մենք նախկինում հայտարարել էինք, որ բարձրացնելու ենք խնամքի տների, մասնավորապես, տուն­ինտերնատների, մանկատների աշխատտողների աշխատավարձը:

Հունվարի 1-ից արդեն բարձրացել է շուրջ 700 աշխատակցի աշխատավարձ տարեցների խնամքի հաստատություններում աշխատող, իսկ այս որոշմամբ մայիսի 1-ից բարձրացնում ենք թվով 5 մանկատների աշխատողների աշխատավարձը»,- ասաց Բաթոյանը՝ ավելացնելով, որ խնամքի հաստատություններում սպասարկման ոլորտում աշխատողների աշխավարձը նվազագույնի չափով է, բարձրացումը վերաբերելու է շուրջ 230 մարդու, որոնց միջին աշխատավարձը կբարձրանա 30 տոկոսով: Օրինակ՝ դայակի աշխտավարձը 68 հազարից մայիսի 1-ից հետո կդառնա 96 հազար: Տնօրենի աշխատավարձը նույնպես բարձրացնում ենք՝ 143 հազարից դարձնելով 231 հազար դրամ:

Ըստ նախագծի՝ ընդհանուր տիպի մանկատներում միջին աշխատավարձը կդառնա 130.9 հազար դրամ կամ 23.9 հազար դրամով ավելի, իսկ հատուկ տիպի մանկատներում, աշխատավարձի համեմատաբար բարձր լինելու հանգամանքով պայմանավորված՝ 174.1 հազար դրամ կամ 18 հազար դրամով ավելի

http://Lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Եվրոպայում ռուսական գազի գինը նվազել է մինչև 43 դոլար 1000 խմ դիմաց

Ապրիլի 22-ին եվրոպական գազային հաբերում ռուսական գազն ավելի էժան է վաճառվել, քան Ռուսաստանում՝ անգամ հաշվի առնելով 30% արտահանման տուրքը և տեղափոխման ծախսերը: Այս մասին հայտնում […]
Share
Instagram
Telegram