Հազվագյուտ կրիաները 20 տարվա մեջ առաջին անգամ վերադարձել են Թաիլանդի լողափեր

MasterNews

Հազվագյուտ կրիաները 20 տարվա մեջ առաջին անգամ վերադարձել են Թաիլանդի լողափեր 

Վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ Թաիլանդի հայտնի տուրիստական լողափեր են վերադարձել հազվագյուտ կրիաներ, որոնց մեջքը կաշվենման է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի հետևանքով զբոսաշրջիկները լքել են հանգստավայրերը, որտեղ մասնագետները հետաքրքիր զարգացումներ են արձանագրում: Էկոլոգները պարզել են, որ այն կենադանատեսակները, որոնց թիվը վերջին տարիներին նվազում էր, Թաիլանդի ամենահայտնի ծովափնյա վայրերից մեկում՝ Փհուկետում, դրանց հետ կապված դրական տեղաշարժ է նկատվում: Հազվագյուտ կրիաները մեծ քանակությամբ ձվադրել են ափերին: Էկոլոգները նշում են, որ նախորդ տարիներին մեծ քանակությամբ ձվադրումներ չեն եղել, քանի որ ձկնորսների կողմից կրիաների ոչնչացման ռիսկ կար: Դրանից բացի, խոչընդոտ էր ծովափերի ակտիվությունը:
Մասնագետները նշում են, որ Թաիլանդում այդ կրիաների անհետացման սպառնալիք կա: Նրանք ընդգծել են, որ վերջին շրջանում լողափերի հարակից հատվածում նկատվում է այլ ծովային կենդանիների, ինչպես օրինակ դելֆինների, ծովային կաթնասունների թվի ավելացում:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Այս պահին ունենք ծայրահեղ ծանր 10 հոգի, 5 հոգի միացված է սարքերին

Կորոնավիրուսի նոր հաստատված 50 դեպք է գրանցվել Հայաստանում, բուժվել է ևս 26 անձ, կառավարության այսօրվա նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Գումարային դեպքերի թիվը կազմում […]
Share
Instagram
Telegram