Ստեղծվում է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջ

MasterNews
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի մշակույթի պետական քոլեջ» և «Երևանի էստրադային ու ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները միաձուլվում են, և ստեղծվում է ԿԳՄՍՆ «Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը:«Արմենպրես»ի հաղորդմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Ըստ հիմնավորման, «Երևանի մշակույթի պետական քոլեջը» և «Երևանի էստրադային ու ջազային արվեստի պետական քոլեջը» իրականացնում են գրեթե միևնույն մասնագիտական ուսուցումը, և հարկերով առանձնացված լինելու հանգամանքից ելնելով՝ խաթարվում է ուսումնական հաստատությունների բնականոն գործընթացը:

Այդ երկու քոլեջներում ուսուցանվում են, համապատասխանաբար, 6 և 9 մասնագիտություններ, որոնցից «Երգեցողություն», «Դերասանական արվեստ», «Ռեժիսուրա» և «Էստրադային արվեստ» մասնագիտությունները կրկնվում են և ուսուցանվում երկու ուսումնական հաստատություններում:

Նշվում է, որ կազմակերպության վերակազմակերպումը, ինչպես նաև դրա նկատմամբ պարտավորական կամ այլ իրավունքներ ունեցող անձանց փոփոխությունը հիմք չէ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, եթե տեղի չի ունենում աշխատողների թվաքանակի և (կամ) հաստիքներիկրճատում:

Միաձուլման արդյունքում, նոր հաստիքացուցակի հաստատմամբ հնարավոր են հաստիքների կրճատումներ, մասնավորապես, վարչական և ուսումնաօժանդակ, պայմանավորված նոր ուսումնական տարվա սկզբին արտադրական ծավալների փոփոխմամբ (սովորողների թվի փոփոխություն):

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կառավարությունը հաստատեց ուսանողներին վերաբերող 14-րդ միջոցառումը․ հեռակա ուսանողների համար եւս օժանդակություն կա

  ՀՀ կառավարությունը հերթական նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների հերթական՝ արդեն 14-րդ միջոցառումը, որը վերաբերում է ուսանողներին։ Նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի […]
Share
Instagram
Telegram