ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել 10-րդ միջոցառման սպասարկող բանկի վերաբերյալ

MasterNews

Պետական եկամուտների կոմիտենտեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 17.04.2020թ. թիվ 577-Լ որոշմամբ հաստատված  «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում միանվագ դրամաշնորհի տրամադրման» կարգի համաձայն` էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումներում (cv) շահառուի բանկային հաշվի բացակայության դեպքում` դիմումներում նշված անձը հաստատող փաստաթղթերի տվյալների հիման վրա կոմիտեի կողմից կազմվելու է վճարման ցուցակ և ուղարկվելու է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ` համապատասխան շահառուներին վճարումն ապահովելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այս մասին հաղորդագրություն է տարածել։

«Այն շահառուները, որոնք էլեկտրոնային եղանակով ՊԵԿ ներկայացված դիմումներում (cv) չեն նշել բանկային հաշվի համարը, ապա կարող են իրենց հասանելիք միանվագ դրամաշնորհի գումարը ստանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկի» ցանկացած մասնաճյուղից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն ավելացել են 50-ով եւ հասել 1523-ի

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 22-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 1523-ի (երեկ՝ 1473)։ […]
Share
Instagram
Telegram