Պարետի նոր որոշմամբ հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը

MasterNews

Պարետի նոր որոշմամբ հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և
վերացվում են անցակետերը Արտակարգ դրության ռեժիմի պարետի նոր որոշմամբ  փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։

«Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Առաջնորդվելու ենք նաև առանձին համայնքներում վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված հատուկ ռեժիմներ սահմանելու տրամաբանությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները»,- գրել է Ավինյանը:

Նա նաև հայտնել է, որ հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները: Մասնավորապես՝

Մշակող արդյունաբերության հատվածում՝

Պոլիգրաֆիական գործունեություն
Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն
Քարի սղոցում, մշակում և հարդարում
Մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն
Էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն
Պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգում
Արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրում

Մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում հատվածում՝

Մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ՝ մի քանի ենթատեսակների
Գյուղատնտեսական մեքենաների, սարքավորանքի և պահեստամասերի մեծածախ առևտուր
Հանքարդյունաբերության, շինարարության և քաղաքացիական շինարարության համար մեքենաների մեծածախ առևտուր
Ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակներ

Տեղեկատվություն, կապ հատվածում՝

Գրքերի հրատարակություն
Հեռուստատեսային ծրագրերի արտադրություն, հետարտադրական գործունեություն և տարածում

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն հատվածը

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն հատվածում՝
Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ
Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում

Վարչարարական և օժանդակ գործունեություն հատվածում՝

Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն այն ընկերությունների մասով, որոնց գործունեությունը սահմանափակված չէ։

Սպասարկման այլ ծառայություններ հատվածում՝

Արհեստակցական միությունների գործունեություն
Համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգում
Կենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգում
Կենցաղային սարքերի, տնային այգեգործական գույքի նորոգում։

«Սահմանված են նաև առանձին գործունեության տեսակների դեպքում սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաև այլ կանոններ:

«Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն», «Էլեկտրական սարքավորանքի արտադրություն», «Կահույքի արտադրություն» և «Սպորտային ակումբների գործունեություն» ենթատեսակների, ինչպես նաև այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը:

Բացառություն ստանալու դիմում-հայտը կարող եք ներկայացնել առցանց՝ https://covid19.gov.am/hy կայքի միջոցով»,- գրել է Ավինյանը:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ապրիլի 23-ին տեղի կունենա Ռուսաստանից Հայաստան 5-րդ չարտերային թռիչքը

 Սանկտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և «Уральские авиалинии» ընկերության միջև ձեռք բերված պայամանավորվածության համաձայն՝ ապրիլի 23-ին, ժամը 12.00-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը։ Ինչպես […]
Share
Instagram
Telegram