Իսրայելի կառավարությունում պահանջում են բացել վարսավիրանոցներն ու ծաղկի խանութները

MasterNews

Իսրայելի կառավարությունում պահանջում են բացել վարսավիրանոցներն ու ծաղկի
խանութները Իսրայելի կառավարության անդամները քննարկել են կարանտինի հետ կապված սահմանափակումները հանելու հարցը, և ծավալվել է թեժ քննարկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը:

Ըստ լրատվամիջոցների՝ բանավեճը ծավալվել է այն բանից հետո, երբ որոշ նախարարներ նկատել են, որ Առողջապահության նախարարության գլխավոր տնօրեն Մոշե Բար Սիման Թովը, առանց այլ պաշտոնյաների հետ խորհրդակցելու, նախագծում ավելացրել է կետ, որով արգելվում է վերսկսել ավելի քան 15 խանութ ունեցող առևտրի կենտրոնների աշխատանքը:

Ֆինանսների նախարար Մոշե Կալոն քննադատել է այդ քայլը և պահանջել է անհապաղ թույլ տալ բացել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են արտարժույթի փոխանակման կետերը, վարսավիրանոցները, քանի որ դրանք վճռորոշ նշանակություն ունեն տնտեսության համար: Ֆինանսների նախարարը նաև պահանջել է թույլ տալ ծաղիկների խանութների բացումը:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները անորոշ ժամանակով փակ կլինեն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ի ժամը 12:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկացնում է պաշտոնական կայքէջը։ Արագածոտնի մարզի […]
Share
Instagram
Telegram