Երևանում գողացել են Սողոմոն Թեհլերյանի պղնձե արձանից մի հատված

MasterNews

Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 20-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ստացած քաղաքացու դիմումի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Այդ օրը ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Նոր Արեշ 12 փողոցի բնակիչ Խաչիկ Մ.-ն և հայտնել, որ մարտի 27-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 20-ի ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մտել են Արին Բերդի փողոցում գտնվող «Ուրարտու արտադրական միավորում» և այնտեղից գողացել Սողոմոն Թեհլերյանի պղնձե արձանից մի հատված:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ինչպես տուժողին, այնպես էլ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

http://Lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վաղվա աստղագուշակ

Ջրհոս Ձեզ սպասվում է շատ բարդ և բավականին անհանգիստ օր: Դժվար թե հաջողվի խուսափել իրարանցումներից, կենտրոնանալ այն գործերի վրա, որոնք իսկապես կարևոր են ձեզ համար: […]
Share
Instagram
Telegram