Եվրոպայում ռուսական գազի գինը նվազել է մինչև 43 դոլար 1000 խմ դիմաց

MasterNews

Ապրիլի 22-ին եվրոպական գազային հաբերում ռուսական գազն ավելի էժան է վաճառվել, քան Ռուսաստանում՝ անգամ հաշվի առնելով 30% արտահանման տուրքը և տեղափոխման ծախսերը: Այս մասին հայտնում է rbc.ru-ն:

Բրիտանական գազային հաբում 1000 խմ գազը վաճառվել է 43 դոլարով, իսկ նիդերլանդական հաբում՝ 67 դոլարով: Դեռ մեկ ամիս առաջ 1000 խմ գազն արժեր 100 դոլար:

Գազի գնի նվազումը պայմանավորված է պահանջարկի անկմամբ, գազապահեստարանների լցվածությամբ և եղանակի տաքացմամբ:

Ընդ որում, ռուսաստանցի սպառողի համար գազ գինը կազմել է 63-67 դոլար՝ կախված շրջանից: Գազի գնի այսչափ նվազման պատճառով Գազպրոմին ավելի ձեռնտու է վառելիքը վաճառել Ռուսաստանի ներսում, քան Եվրոպայում:  Գազպրոմի բյուջեում գազի արտահանման գին է սահմանված 200 դոլար 1000 խմ դիմաց:

http://Lragir.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թբիլիսիում ցույց է տեղի ունեցել արտակարգ դրության դեմ

Թբիլիսիում բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ արտակարգ դրության ու սահմանափակող միջոցառումների, հայտնում է newsgeorgia.ge-ն: Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 10 ցուցարարի, այդ թվում՝ Գիրչի […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram