Ապրիլի 23-ին տեղի կունենա Ռուսաստանից Հայաստան 5-րդ չարտերային թռիչքը

MasterNews

Ապրիլի 23-ին տեղի կունենա Ռուսաստանից Հայաստան 5-րդ չարտերային թռիչքը  Սանկտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և «Уральские авиалинии» ընկերության միջև ձեռք բերված պայամանավորվածության համաձայն՝ ապրիլի 23-ին, ժամը 12.00-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։

«Մոսկվայից նշյալ չվերթով Հայաստան կմեկնեն դեսպանությունում ցուցագրված 254-ից 360 համարի ներքո նշված քաղաքացիները։ Խնդրում ենք նշյալ քաղաքացիներին «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել սկսած ժամը՝ 08։30-ից (հաշվառման սեղաններ՝ 34-36 )։

Միևնույն ժամանակ մեկնող քաղաքացիներին խնդրում ենք նախապես պլանավորել ժամանակը, չուշունալ չվերթից՝ նկատի ունենալով նաև այն, որ ապրիլի 22-ին կայացած չվերթին մոտ քսան հաստատված քաղաքացի չի ներկայացել։

Հիշեցնենք, որ Հայաստան վերադարձող քաղաքացիները կգտնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել 10-րդ միջոցառման սպասարկող բանկի վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտենտեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 17.04.2020թ. թիվ 577-Լ որոշմամբ հաստատված  «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում միանվագ դրամաշնորհի տրամադրման» կարգի համաձայն` էլեկտրոնային […]
Share
Instagram
Telegram