Այս պահին ունենք ծայրահեղ ծանր 10 հոգի, 5 հոգի միացված է սարքերին

MasterNews

Կորոնավիրուսի նոր հաստատված 50 դեպք է գրանցվել Հայաստանում, բուժվել է ևս 26 անձ, կառավարության այսօրվա նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Գումարային դեպքերի թիվը կազմում է 1 523, այս պահին ակտիվ բուժման մեջ գտնվող անձանց թիվը 840 է: Բուժվածների ընդհանուր թիվը կազմում է 659, մահերի ընդհանուր թիվը՝ 24:

«Այս պահին ունենք ծայրահեղ ծանր 10 հոգի, թոքաբորբով մոտ 230 հոգի, արհեստական օդափոխությանը միացված է 5 հոգի, նրանցից մեկն է, որ բավական երիտասարդ է՝ 27 տարեկան, սակայն էլի ունի խրոնիկ բնածին ծանր հիվանդություն: Բժիշկներն ամեն ինչ անում են, որ նրա վիճակը կայունացնեն, կարծես թե հույսեր կան, որ կկարողանան կյանքը փրկել»,- ասաց նա:

Ըստ Թորոսյանի՝ աճի տեմպը գրեթե նույնն է, մահճակալային ֆոնդի առումով դեռ ծանրաբեռնվածությունն այնպիսին չէ, որ այլ տարբերակի անցնելու համար քայլեր արվեն: «Այսինքն՝ դեռ ժամանակ ունենք բոլորին հոսպիտալացնելու, իսկ շատ թեթև ձևերը հյուրանոցային պայմաններում պահելու համար: Սակայն հաշվի առնելով նաև նոր տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ թույլտվությունը, պետք է նորից մեր զգոնությունը չկորցնենք, բոլոր գործողությունները պետք է շարունակվեն»,- ասաց նախարարը:

http://Lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Էդմոնդ Ղազարյանը

Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Էդմոնդ Ղազարյանը: http://Lragir.am Կիսվել
Share
Instagram
Telegram