Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով վաղվա դատական նիստը համաճարակով պայմանավորված չի կայանա

MasterNews

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով վաղը՝ ապրիլի 23-ին նշանակված դատական նիստը չի կայանա:

Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտնում է, որ պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում շարունակվող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ առաջիկա նիստը հետաձգելու խնդրանքով, ինչը բավարարվել է. «Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է նա:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի գործով կայացել է դեռեւս մեկ դատական նիստ: Նախորդ նիստը, որ նշանակված էր մարտի 26-ին, նույնպես հետաձգվել էր համաճարակի պատճառով:

Քրեական գործով, հիշեցնենք, մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկվել է ՀՀ դրոշի գույներով՝ ի նշան համավարակի դեմ պայքարի

  Թբիլիսիի հեռուստաաշտարակը նոր տեսակի կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին ներկվել է ՀՀ պետական դրոշի գույներով։ «Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Երևանի […]
Share
Instagram
Telegram