Նպաստառու ընտանիքներին կտրամադրվի աջակցություն՝ նպաստի 50 %-ի չափով՝ կանխիկ վճարման և էլեկտրաէներգիայի վարձի վճարման տեսքով

MasterNews

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ միջոցառման շահառու են հանդիսանում 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները։

Աջակցությունը կտրամադրվի յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի չափի 50%-ի չափով, որի 70%-ը ընտանիքին կտրամադրվի կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, 30%-ը կփոխանցվի՝ որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար:

Գումարը կփոխանցվի էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությանը՝ բաժանորդ հանդիսացող յուրաքանչյուր նպաստառու ընտանիքի անվամբ:

Շահառուի պարտքի առկայության դեպքում՝ այդ գումարը կուղղվի բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ կձևակերպվի որպես կանխավճար:

Շահառուի՝ էլեկտրաէներգիայի բաժանորդ չհանդիսանալու դեպքում՝ գումարը կտրամադրվի կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին։

Աջակցությունը ստանալու համար տվյալներ ստուգելու կամ դիմում մուտքագրելու անհրաժեշտություն չկա։

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով վաղվա դատական նիստը համաճարակով պայմանավորված չի կայանա

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով վաղը՝ ապրիլի 23-ին նշանակված դատական նիստը չի կայանա: Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտնում է, որ պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում շարունակվող համաճարակային իրավիճակով՝ […]
Share
Instagram
Telegram