Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային չվերթը կկայանա այսօր

MasterNews

 ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով 2020 թ. ապրիլի 22-ին, ժամը 15։00-ին տեղի կունենա «S7» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել  ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։

«Դեսպանությունում ցուցակագրված՝ 1-200 համարի ներքո նշված քաղաքացիներին հաշվառում անցնելու նպատակով խնդրում ենք «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել սկսած ժամը 11։00-ից: Չվերթի կազմակերպման և քաղաքացիների հաշվառման ընթացքին հետևելու նպատակով օդանավակայանում գտնվելու են դեսպանության ներքո ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ էդգար Արևշատյանը, ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանն ու դեսպանության արարողակարգի բաժնի ղեկավար Էդգար Խաչատրյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տվյալ թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիները կգտնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում։

Լիլիթ Դեմուրյան

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Քաղաքացիները կմասնակցեն վիրտուալ երթին, նրանց անունները կարտապատկերվեն Մեծ Եղեռնի հուշահամալիրի սյուներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Այս տարի քաղաքացիների երթը դեպի Ծիծեռնակաբերդ կկազմակերպվի վիրտուալ տարածքում: Քաղաքացիները ֆիզիկապես չեն բարձրանա Ծիծեռնակաբերդ, բայց իրենց […]
Share
Instagram
Telegram