Միխաիլ Սահակաշվիլին կնշանակվի Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում

MasterNews

Ուկրաինայի Գերագույն ռադան կարող է Օդեսսայի նախկին նահանգապետ եւ Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին նշանակել կառավարությունում նոր պաշտոնի, ավելի ստույգ՝ փոխվարչապետ բարեփոխումների գծով: Այս մասին «Обозреватель»-ի հետ զրույցում ասել է «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավարի տեղակալ Եվգենյա Կրավչուկը:

Նա նշել է, որ այժմ Սահակաշվիլիի թեկնածությունն է քննարկում խմբակցությունում, իսկ քվեարկությունը կարող է լինել արդեն ուրբաթ օրը՝ ապրիլի 24-ին:

Սահակաշվիլիի հավանական նշանակման մասին է գրել նաեւ LIGA.net-ը՝ հղում անելով խմբակցության միանգամից 3 անդամի:

Խմբակցության 2 այլ աղբյուրներ էլ լրատվամիջոցներին հայտնել են, որ Սահակաշվիլիի թեկնածությունը կամբինում (նախարարների խորհուրդ) առաջարկել է անձամբ նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Украинской правда»-ն էլ գրում է, որ հավանաբար Սայակաշվիլիին կհրավիրեն Գերագույն ռադայում սպասվող նիստից առաջ սպասվելիք «Ժողովրդի ծառա» խմբակցության նիստին:

Ավելի վաղ «Интерфакс-Украина»-ին էլ Կրավչուկը հայտնել էր, որ այս ուրբաթ օրը խորհրդարանի արտահերթ նիստ է սպասվում, հնարավոր է անգամ՝ 2 արտահերթ նիստ լինի:

Հիշեցնենք՝ Միխաիլ Սահակաշվիլին ուկրաինական քաղքացիությունից զրկվել էր 2017 թվականին: Ուկրաինայի 5-րդ նախագահ Պյոտր Պորոշենկոն համապատասխան հրաման էր արձակել՝ ելնելով տվյալներից, որոնք իբրեւ թե Սահակաշվիլին թաքցրել էր քաղաքացիություն ստանալու գործընթացի ժամանակ: 2018-ի փետրվարին Սահակաշվիլիին արտահանձնեցին Լեհաստանին: Մայիսի 28-ին Ուկրաինայի 6-րդ նախագահ Վլադիմիր Զելենսկին վերականգնեց Սայակաշվիլիի՝ ուկրաիանական քաղաքացիությունը:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ապրիլի 30-ը 2019թ. ձեռքբերված ավտոմեքենաների` ՊԵԿ ներկայացնելու վերջնաժամկետն է

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ այն տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել 2019թ-ին, բայց տարատեսակ պատճառներով չեն մաքսազերծվել 2019թ.-ին, պետք է ներկայացվեն համապատասխան մաքսային […]
Share
Instagram
Telegram