Մարտ ամսին էլեկտրաէներգիայի դիմաց չվճարած բաժանորդները եւս 3 օր չվճարելու դեպքում ապրիլի 27-ից կհոսանքազրկվեն

MasterNews

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով 22.04.2020թ. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արված հայտարարությունն առ այն, որ էլեկտրական էներգիայի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է։

«Համաձայն սպառված էլեկտրաէներգիայի արժեքի վճարման կարգի` մարտ ամսվա սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման ժամկետն ըստ այդմ ավարտված է:

Այն բնակիչ-բաժանորդները, որոնք իրենց ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց չեն վճարել կամ վճարել են մասնակի, զգուշացվում են, որ եւս 3 օր վճարումներ չկատարելու դեպքում, ապրիլի 27-ից կհոսանքազրկվեն»:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Գարեգին Բ Կաթողիկոսը հայտնել է բարերար Ասո Թավիթյանի մահվան մասին

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը հայտնել է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայ ազգի մեծ բարերար ու բարեգործ, մարդասեր և հայրենասեր Ասո Թավիթյանի անակնկալ մահվան […]
Share
Instagram
Telegram