«Հայփոստ»-ի կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը

MasterNews
«Հայփոստ»-ի կառավարումը 14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո անցել է  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։««Հայփոստ»-ի կառավարման դիտորդ խորհրդի որոշմամբ Հայկ Կարապետյանը նշանակվել է «Հայփոստ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ «Հայփոստ»-ը նախարարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության կառույց, և առաջիկայում նոր ղեկավարից սպասում ենք փոստի զարգացման ռազմավարություն՝ նոր քաղաքացիակենտրոն սկզբմունքներով։ Պրն․ Կարապետյանին հաջողություն եմ մաղթում։ Ի գո՛րծ, դեպի նորանոր ձեռքբերումներ,- գրել է Արշակյանը։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԱՄՆ-ում միգրացիայի արգելքը կգործի 60 օր. Թրամփը մանրամասներ է ներկայացրել

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեպի ԱՄՆ միգրացիայի վերաբերյալ արգելքը կգործի 60 օր: Որոշումն առաջին հերթին վերաբերելու է օտարերկարցիներին, ովքեր ցանկանում են ձեք […]
Share
Instagram
Telegram