Լիտվայի կառավարությունը բժշկական օգնություն կտրամադրի Հայաստանին

MasterNews

Լիտվայի կառավարությունը բժշկական օգնություն կտրամադրի Հայաստանին Լիտվայի կառավարությունը 100 հազար եվրո գումարի չափով բժշկական օգնություն կտրամադրի Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսը։

«Լիտվան շարունակում է կանգնած մնալ իր Արևելյան գործընկերների կողքին։ Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել հատկացնել 100 հազար եվրո` լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների ձեռքբերման և դրանք որպես մարդասիրական օգնություն Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային փոխանցելու նպատակով, որը կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարին»,- գրել է Լինկևիչիուսը։

 

Նորայր Շողիկյան

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և փողերի լվացման մեջ. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների քննչական վարչությունում իրականացվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին հարուցվել են քրեական […]
Share
Instagram
Telegram