Գերմանիայում առաջին անգամ թույլատրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկում

MasterNews

Գերմանիայում տրվել է  կորոնավիրուսի դեմ պայքարի հնարավոր պատվաստանյութի կլինիկական փորձարկման առաջին թույլտվությունը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Պաուլ Էրլիխի անվան ինստիտուտը: Դեղամիջոցը ստեղծել է «BioNTech» ընկերությունը: Կլինիկական փորձարկումների նպատակն է պարզել իմունային ռեակցիա առաջացնելու հնարավորությունը:

Առաջին փուլին մասնակցում են 18-55 տարեկան 200 առողջ փորձարկվողներ: Երկրորդ փուլում կլինեն նույն տարիքի, սակայն բարձր ռիսկի խմբի մարդիկ: Նշվում է, որ դեղամիջոցի փորձարկումը կդառնա կարևոր շրջան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման ճանապարհին: Առաջիկա ամիսներին Գերմանիայում կսկսեն փորձարկել նաև այլ դեղամիջոցներ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Լիտվայի կառավարությունը բժշկական օգնություն կտրամադրի Հայաստանին

 Լիտվայի կառավարությունը 100 հազար եվրո գումարի չափով բժշկական օգնություն կտրամադրի Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է Լիտվայի […]
Share
Instagram
Telegram