ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց չվճարած հարկերի դիմաց հաշվարկվող տույժի չափը նվազեցնելու նախագիծը

MasterNews

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց չվճարած հարկերի դիմաց հաշվարկվող տույժի
չափը նվազեցնելու նախագիծը Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որն առնչվում է տնտեսավարողների չկատարած հարկային պարտավորություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ ապրիլի 22-ի նիստում քվեարկությամբ ստացավ 109 կողմ ձայն:
Առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում հարկային պարտավորությունների չկատարման դեպքում տույժերի կրկնակի նվազեցում: Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով: Հիմա առաջարկվում է գրեթե կրկնակի իջեցում՝ սահմանելով 0.04 տոկոս:
Գործող կարգավորմամբ, եթե տնտեսավարողը կուտակում է 500 հազար դրամից ավելի հարկային պարտավորություն, ապա հարկային մարմնի ղեկավարը կարող է հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու որոշում կայացնել: Նախագծով առաջարկվում է այդ 500 հազար դրամի շեմը բարձրացնել՝ դարձնելով 1 մլն 500 հազար դրամ:

Աննա Գրիգորյան

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Գերմանիայում առաջին անգամ թույլատրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկում

Գերմանիայում տրվել է  կորոնավիրուսի դեմ պայքարի հնարավոր պատվաստանյութի կլինիկական փորձարկման առաջին թույլտվությունը: «Արմենպրես»—ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Պաուլ Էրլիխի անվան […]
Share
Instagram
Telegram