«Օղակաձև» զբոսայգու տարածքից երեկ տնկված 6 թանկարժեք սոճիներից 3-ը գողացել են

MasterNews

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցներն առավոտյան նկատել են, որ «Օղակաձև» զբոսայգու վեցերորդ հատվածի տարածքից գողացել են երեկ տնկված 6 թանկարժեք սոճիներից 3-ը:

Մինչ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ջանք ու եռանդ չխնայելով փորձում է վերադարձնել Երևանի երբեմնի կանաչապատ տարածքները՝ վանդալները ոչնչացնում են տնկիները:

Կիպարիսների և թույաների գողությանը հաջորդել է սոճիներինը: Կրկին վնաս է հասցվել Երևանի կանաչապատ տարածքներին: Նշենք, որ ասեղնատերևավոր տեսակները տեղափոխման առանձնահատուկ եղանակներ ունեն, ինչը գողացողը չի կարող պահպանել: Հետևաբար՝ գողացված ծառերը դատապարտված են չորացման: Հավելենք, որ այդ ծառերը, շնորհիվ իրենց ֆիտոնցիդների, օդը մաքրում են բակտերիաներից և բազմազան միկրոբներից: Միաժամանակ մթնոլորտ են արտանետում մեծ քանակությամբ թթվածին, ասվում է ՀՈԱԿ հաղորդագրության մեջ։

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Ապրիլի 22-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։   Կիսվել

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram