Լավրովը կշտամբեց Հայաստանին ու Բելառուսին գազի գինը հիշելու համար

MasterNews

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նույնիսկ էներգակիների գների նման անկման պարագայում, պայմանագրերով նախատեսված պարտավորությունները մնում են, այդ թվում Հայաստանի ու Բելառուսի համար: Սերգեյ Լավրովը նշել է, որ երբ այդ համաձայնագրերը կնքվում էին, էներգառեսուրսների համար նշված գները եղել են շուկայականից ցածր:

Լավրովին հարցրել են, թե ինչու է Ռուսաստանը գազի գինն իջեցնում եվրոպական երկրների համար, բայց չի անում ԵԱՏՄ-ում դաշնակից երկրների համար:

«Ես կարծում եմ, որ դաշնակիցները, իհարկե, պետք է ստանան տնտեսական առավելություններ, բայց երբ գինը հասել է այնտեղ, որտեղ հիմա գտնվում է, պետք է հաշվի առնել, որ կան կոնկրետ պայմանագրային պարտավորություններ»,-հայտարարել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Ռուսաստանը չի իջեցնում գազի գինը ԵԱՏՄ անդամ երկրների համար, ինչպես դա արել էր միության կազմի մեջ չմտնող որոշ այլ երկրների համար: Լավրովը նշել է, որ ավելի վաղ Մոսկվան ստացել է առաջարկություններ գազի գնի նվազեցման մասին: «Ես վստահ եմ, որ դիմումները դիտարկելու ընթացքում, իսկ դրանք վերջին շրջանում եղել են ինչպես մեր Բելառուսի, այնպես էլ Հայաստանի գործընկերներից, մեր դաշնակցային հարաբերություններն, իհարկե, ուշադրության են արժանանում: Ամեն դեպում ճիշտ չէ հիշել այդ մասին, երբ իրավիճակը դառնում է ճիշտ հակառակ այն իրավիճակին, որը կար 3-4 տարի առաջ»,-ասել է Լավրովը:

http://Lragir.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Պետրոս Ղազարյանն ու Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերն ազատվել են աշխատանքից

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Վարդան Հակոբյանն, իրենց դիմումների համաձայն, ազատվել են աշխատանքից, Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն ընդունել է նաև […]
Share
Instagram
Telegram