Լավրովը՝ Փաշինյանին. Եթե խոսում ենք դաշնակից լինելու մասին, դա պետք է դրսևորվի բոլոր ոլորտներում

MasterNews

Եթե խոսում ենք դաշնակից լինելու մասին, դա պետք է դրսևորվի բոլոր ոլորտներում: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների և Հայաստանի համար գազի սակագնի վերաբերյալ հարցին:

«Եթե խոսում ենք տնտեսության մասին, մենք մեծ հույս ունենք, որ դատական գործընթացները, որոնք սկսվել են վերջին մի քանի տարիներին Հայաստանում համատեղ ձեռնարկությունների նկատմամբ, ներառյալ Հարավկովկասյան երկաթուղիները, դրանք կկարգավորվեն առանց այնպիսի բաների, որոնք հարիր չեն դաշնակից երկրներին: Անկեղծ խոսում եմ այս մասին, որովհետև որոշակի բարդ վիճակ է ստեղծվել, որում հայտնվել են ռուսական ընկերությունները: Հույս ունեմ, որ բոլոր այս հարցերը այնպես կկարգավորվեն, որ փոխադարձ գոհունակություն լինի: Վերջերս տեղի է ունեցել նախագահ Պուտինի և վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը, նրանք տեսնում են մեր ռազմավարական, դաշնակցային գործընկերության զարգացման ճանապարհները: Վստահեցնում եմ, որ այդ հունով էլ լուծվելու են բոլոր հարցերը»:

http://Lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նոր ճգնաժամը Թուրքիային սպառնում է դեֆոլտով

Թուրքիան համավարակից բոլորից շատ տուժած երկրների շարքում է։ Վարակակիրների թվով այդ երկիրը 9-րդն է ամբողջ աշխարհում, իսկ համաճարակաբանական բարձրակետը դեռ առջեւում է։ Սակայն շատ ավելի […]
Share
Instagram
Telegram