Մահացել է Օպերային թատրոնի երգչուհի Գայանե Գրիգորյանը

MasterNews

Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է թատրոնի 90-ականների մեներգչուհի, սոպրանո Գայանե Գրիգորյանը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Ալ. Սպենդիարյանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջից:

Թատրոնի ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Գայանե Գրիգորյանի ընտանիքի անդամներին եւ մտերիմներին:

Գայանե Գրիգորյանը 60 տարեկան էր: Օպերային թատրոնից ՀԺ-ին հայտնեցին, որ նա ապրում էր Ֆրանսիայում, որտեղ եւ կնքել է իր մահկանացուն:

Երգչուհին սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Եղել է հայտնի երգչուհի Գոհար Գասպարյանի սաներից:

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Московский комсомолец» կայքը Հայաստանի կենսաբանական լաբորատորիաների մասին կեղծ լուրեր է տարածում

Ռուսական «Московский комсомолец»-ը նախօրեին անդրադարձել էր Հայաստանի կենսաբանական լաբորատորիաներին՝ շրջանառության մեջ դնելով բազմիցս հերքված մի շարք ապատեղեկատվություններ։ Կայքը հռետորական հարցադրում է անում՝ «ինչո՞ւ են ԱՄՆ […]
Share
Instagram
Telegram