Երևանում պատշգամբ է փլուզվել

MasterNews

Ապրիլի 4-ին, ժամը 14։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 66/1 շենքի բետոնե պատշգամբը փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ թիվ 66/1 հանրակացարանային շենքի 4-րդ հարկում տեղի է ունեցել պատշգամբի հարթակի մոտ 25 սմ հատվածի փլուզում:

Ըստ ԱԻՆ տեղեկատվության, դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում կառավարությանը ենթակա քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցչին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ռուս զինվորականները ախտահանել են եւս չորս իտալական բուժառողջարան

Ռուս զինվորական մասնագետները, ովքեր ժամանել են Իտալիա՝ տեղի մասնագետներին օգնելու՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում, ախտահանել են եւս չորս բուժառողջարանային հաստատություն Լոմբարդիայում։ Այս մասին հայտնում է […]
Share
Instagram
Telegram