Ապրիլի 4-ին Արցախում աճել է ադամաթզի, սոխ գինը, անկել՝ վարունգի, բենզինի, կիտրոնի, լոլիկի և այլ ապրանքների գները

MasterNews

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 4-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն՝ 2 գնաճ և 7 գնանկում: Այս մասին տեղեկացնում է Արցախ / Տեղեկատվական շտաբը:

Արցախում, մասնավորապես՝ միջին գնաճ է արձանագրվել հետևյալ ապրանքատեսակների համար. ադամաթուզ 1կգ՝ 50 դրամ կամ 7.3% և սոխ 1 կգ` 33 դրամ կամ 7%:

 

Գնանկում է արձանագրվել հետևյալ ապրանքատեսակներում` վարունգ՝ 67 դրամ կամ 6.7%, բենզին «ռեգուլյար» 1լ ՝ 20 դրամ կամ 5,7 %, կիտրոն՝ 17 դրամ կամ 5,4%, լոլիկ՝ 33 դրամ կամ 3%, հավի ձու՝ 1 դրամ կամ 1,8%, ձեռքի ախտահանիչ լուծույթ (ալկոգել)՝ 26 դրամ կամ 3,2% և դիզվառելիք 1լ՝ 10 դրամ կամ 2,4%:

Փոփոխություն արձանագրած ապրանքատեսակներից գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվում է բենզին (գնանկում՝ 5.7%), դիզվառելիք (գնանկում՝2.4%) և ադամաթուզ (գնաճ՝ 7.3%) ապրանքատեսակները: Հետևաբար, ըստ աղբյուրի, նշված փոփոխությունները հանձնաժողովի ուսումնասիրության տիրույթում են և պայմանավորված են ձեռքբերման գների փոփոխության հետ:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մադոննան 1 մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ դեղամիջոց գտնելու գործին

Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննան մեկ միլիոն դոլար է նվիրաբերել «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսի և իր կնոջ Մելինդայի հիմնադրամին, որը զբաղվում է կորոնոավիրուսի դեմ դեղամիջոցների փնտրտուքով: «Արմենպրես»-ի […]
Share
Instagram
Telegram