COVID-19-ով պայմանավորված իրավիճակը Վրաստանում սրվում է. Գախարիա

MasterNews

Վրաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը վատթարանում է, վարակման տեմպերը թափ են հավաքում: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Վրաստանի իշխանությունները մինչեւ ապրիլի 21-ը հայտարարել են արտակարգ իրավիճակ՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, իսկ երկուշաբթի օրը սահմանել են համապետական կարանտին եւ պարետային ժամ ամեն օր, 21:00-ից մինչեւ առավոտյան 06-ը:  Սահմանափակումներ են մտցվել հասարակական տրանսպորտի, այդ թվում՝ մետրոյի տեղաշարժի վրա, թեթեւ մարդատարներով չի կարելի տեղաշարժվել 3-ից ավելի անձի, 70 տարեկանից բարձր անձանց չի թույլատրվում դուրս գալ փողոց՝ բացառությամբ, մոտակա դեղատուն ու մթերային խանութ: Վրաստանի մեծ քաղաքներում ռազմական պարեկակետեր են տեղադրվել: Այսօր առավոտյան հրապարակված պաշտոնական տվյալներով, Վրաստանում 148 կորոնավիրուսակիր կա, առողջացել է 27 մարդ:

«Ցավոք, այսօր 18 դեպք է հաստատվել Վրաստանում, երեկ վարակվածների թիվը 15 էր: Պարզ է, որ ոչ միայն իրավիճակը բարդանում է, այլեւ վարակման աճի տեմպերն են արագանում»,-հայտարարել է վարչապետը:

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Իրանում մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 715-ով

Իրանում ապրիլի 3-ի տվյալներով նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 715-ով: «Արմենպրես»—ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ-ի դեսպանությունը: Իրանում վարակվածների ընդհանուր թիվը 53 հազար 183 […]
Share
Instagram
Telegram