Երևան-Սոչի չվերթը կարող է չկայանալ՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից թույլտվություն չլինելու պատճառով

MasterNews
 «Ուրալյան ավիաուղիներ»-ով ապրիլի 3-ին 18։50-ին նախատեսված Երևան-Սոչի չվերթը կարող է չկայանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջում:«Կա մեծ հավանականություն, որ «Ուրալյան ավիաուղիներ»-ով կայանալիք U6 2762 չվերթը չի կայանա։ Տվյալ չվերթը կարող է չկայանալ՝ ՌԴ համաճարակաբանական իրավիճակի վերահսկողության համար պատասխանատու իրավասու մարմինների կողմից համապատասխան թույլտվության բացակայության պատճառով։ Մենք մշտապես կապի մեջ ենք Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների հետ՝ իրավիճակը պարզելու համար։ Բոլոր փոփոխությունների մասին կտրվեն տեղեկություններ»,- նշված է դեսպանատան հայտարարության մեջ։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքէջում նշված է, որ ուղևորները պետք է դիմեն ավիաընկերությանը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Այրվածքաբանության ազգային կենտրոնը կվերածվի կորոնավիրուսի դեմ պայքարի նոր կենտրոնի

Այրվածքաբանության ազգային կենտրոնը կվերածվի կորոնավիրուսի դեմ պայքարի նոր բժշկական կենտրոնի, Ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Նոր մարտահրավերները պահանջում են արագ եւ […]
Share
Instagram
Telegram