Աշխարհում ռազմական գործողությունների դադարեցման կոչին միացել է 70 պետություն

MasterNews

Կորոնավիրուսի համաճարակով  պայմանավորված՝  աշխարհում ռազմական գործողությունների դադարեցման կոչին միացել է 70 պետություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Մինչ օրս կոչին միացել են 70 պետություն, տարածաշրջանային գործընկերներ, հասարակական գործիչներ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ», — ասել է Գուտերեշը:

Նա նշել է, որ համաճարակին հաջորդելու են սոցիալական, տնտեսական և քաղաքական խորը հետևանքներ, այդ թվում ` միջազգային խաղաղության և անվտանգության հետ կապված:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Պարետը սահմանափակել է որոշ ապրանքների արտահանումը Հայաստանից

Հայաստանի Հանրապետության պարետ Տիգրան Ավինյանը ընդունել է որոշում, որում ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի […]
Share
Instagram
Telegram