Չորաթան գյուղում տրակտոր է շրջվել.կա զոհ

MasterNews

Մարտի 31-ին, ժամը 18:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Չորաթան գյուղում տրակտոր է շրջվել, կա տուժած:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ներքին շեն» հանդամասի մոտակայքում Արթուր Պ.-ն (ծնված 1982 թ.) իր վարած թրթուռավոր տրակտորով, դուրս է եկել հանդամասի երթեկելի հատվածից և կողաշրջվել. ինչի հետևանքով Արթուր Պ.-ն տեղում զոհվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին դուրս է բերվել տեղի ուժերով:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 571-ի

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հայաստանում ապրիլի 1-ի՝ […]
Share
Instagram
Telegram