Ոստիկանությունը շարունակում է ստուգումները․ 685 մեքենայի մեջ եղել են 2-ից ավել անձինք

MasterNews

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Որոշումը ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 26-ի ժամը 09.00-ն, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 685 տրանսպորտային միջոցներ, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք։

Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 9 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։

«Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նիկոլ Փաշինյանը հյուրանոցներին կոչ արեց գնային առաջարկներ ներկայացնել կորոնավիրուսով հիվանդների մեկուսացումը կազմակերպելու համար

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրանոցների ու հյուրատների ղեկավարներին խնդրեցին կապվել Տուրիզմի կոմիտեի հետ, գնային առաջարկներ ներկայացնել՝ կորոնավիրուսով հիվանդ […]
Share
Instagram
Telegram