Ոստիկանության գործողությունների դեմ «Վստրեչի Ապերի» փաստաբանի ներկայացրած հաղորդումը դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն

MasterNews

Քրեական հեղինակություն համարվող «Վստրեչի Ապերի»՝ Արամ Վարդանյանի, տան խուզարկության ընթացքում կիրառված անհարկի ուժի, կատարված հափշտակությունների վերաբերյալ փաստաբանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Ստացված գրությունն ուղարկվել է ոստիկանություն՝ ծառայողական քննության նշանակման հարցը քննարկելու, ինչպես նաեւ ստուգմամբ առերեւույթ հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ ձեռք բերվելու դեպքում դրանք ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացնելու հանձնարարությամբ՝ այդպիսիք լինելու դեպքում ՀՀ ՀՔԾ ուղարկելու եւ քրեադատավարական վարույթ հարուցելու նպատակով»,- նշեց Խաչատրյանը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Դատախազություն:

Նշենք, որ մարտի լույս 5-ի գիշերը ոստիկանական մեծ ուժեր՝ դիմակավորված եւ զինված, ներխուժել են Արամ Վարդանյանին ու նրա հարազատներին պատկանող տներ եւ, ինչպես երեւում են հրապարակված կադրերից, կիրառել անհարկի ուժ։ Նշված գործողությունների հետեւանքով տուժել է մանկահասակ թոռնուհին՝ 5 տարեկան։ Արձանագրվել են նաեւ հափշտակության դեպքեր։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ մարտի 9-ին Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում է կայացվել և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրան մեղադրում են Էմիր Արամյանի կողմից 2016 թվականին կատարված կողոպուտը կազմակերպելու, 2019 թվականին նույն Էմիլի առեւանգումը կազմակերպելու, ապա 2020 թվականի մարտի 4-ին նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ։

«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ մարտի 4-ին Բուռնազյան փողոցում կրակոցներ են հնչել, որի ժամանակ հրազենային վնասվածքներ են ստացել երկու անձ՝ 50-ամյա Մհեր Մարտիրոսյանը եւ 37-ամյա Էմիլ Ամիրյանը։ Վերջինս նախկինում եղել է Արամ Վարդանյանի թիկնազորում, սակայն, ինչպես «Փաստինֆո»-ին պատմել են տարածքի բնակիչները, ճամբարափոխ է եղել ու հիմա նրան առավել հաճախակի նկատել են նախկին քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչ , ներկայումս գործարար Գռզոյի՝ Խաչատուր Սուքիասյանի շրջապատում։ Նրա անունը շրջանառվում է նաեւ Ա.Վարդանյանի՝ մտերիմ ընկերոջ՝ «Սիցիլի» սպանության համատեքստում։

Նշենք, որ վերջինս սպանվել է 2019 թվականի դեկտեմբերի 18-ին։ Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, թե պարզել են առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը ու հանձնարարել են ոստիկանությանը նրան հայտնաբերել ու ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։ Անցած շուրջ 4 ամիսների ընթացքում այդպես են ոստիկանությունը չկարողացավ կամ չցանկացավ հայտնաբերել այդպես էլ սպանության մեջ կասկածվողին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կորոնավիրուսով վարակված է երեք բուժաշխատող. Արսեն Թորոսյան

Ունենք վարակված եւս մեկ բժիշկ եւ մի շտապօգնության վարորդ. այս մասին այսօր ասուլիսում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Դա անխուսափելի է, քանի որ որքան էլ […]
Share
Instagram
Telegram