Նիկոլ Փաշինյանը հյուրանոցներին կոչ արեց գնային առաջարկներ ներկայացնել կորոնավիրուսով հիվանդների մեկուսացումը կազմակերպելու համար

MasterNews

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրանոցների ու հյուրատների ղեկավարներին խնդրեցին կապվել Տուրիզմի կոմիտեի հետ, գնային առաջարկներ ներկայացնել՝ կորոնավիրուսով հիվանդ անձանց մեկուսացումը կազմակերպելու համար։

Ավինյանն ասաց՝ ընդհանուր մի բանաձև պետք է մշակել, որի միջոցով որոշակի փոխհատուցում կտրամադրվի այդ հարցում իրենց համաձայնությունը տված հյուրանոցներին։

«Ընդհանուր առմամբ հյուրանոցներն այս պայմաններում նույնպես ճգնաժամային իրավիճակի մեջ են, տուրիստական ուղևորահոսքն ամբողջ աշխարհում գրեթե ձգտում է զրոյի, և սա ամբողջ աշխարհում նաև այդ ցիկլը վերականգնելու ու պահպանելու մեխանիզմ կլինի»,- ասաց փոխվարչապետը։

Վարչապետն ասաց․ «Եվ գնային առաջարկներն էլ պետք է ֆիքսենք մենք, թե ով ավելի լավ գնային պայմաններ կառաջարկի»։

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՍՈՒ-30 ՍՄ կործանիչների անձնակազմերը սկսել են ինտենսիվ մարզումներն ու ուսումնական թռիչքները

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տեսանյութով, որին կից գրառում է կատարել և նշել, որ գերհզոր ՍՈՒ-30 ՍՄ կործանիչների անձնակազմերը […]
Share
Instagram
Telegram