Կորոնավիրուսով վարակված է երեք բուժաշխատող. Արսեն Թորոսյան

MasterNews

Ունենք վարակված եւս մեկ բժիշկ եւ մի շտապօգնության վարորդ. այս մասին այսօր ասուլիսում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Դա անխուսափելի է, քանի որ որքան էլ փորձում ենք պաշտպանել իրենց՝ ակնոցներով, դիմակներով, արտահագուստով, միեւնույնն է, նրանք շատ-շատ են շփվում վարակված մարդկանց հետ, տեղափոխում նրանց, եւ մեր խնդիրն է նրանց առնվազն շուտ հայտնաբերել»:

Նախարարը հաղորդեց, որ նոր վարակված բուժաշխատողները մեկուսացված են, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Անդրադառնալով ավելի վաղ վարակված բուժքրոջ առողջության մասին հարցին՝ նա ասաց. «Վարակված բուժքրոջ վիճակը, վստահ եմ, լավ է, քանի որ չգիտեմ հակառակի մասին, իսկ եթե լիներ, հաստատ կիմանայի. Բոլոր ծանր հիվանդների մասին տեղեկացված եմ»:

http://armtimes.com

Կարմեն Մարտիրոսյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կառավարությունը գյուղոլորտի վարկերի տոկոսները զրոյացնում է և համաֆինանսավորում

Կառավարությունն ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը, որը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս գործիքն ուղղված է գյուղատնտեսության ոլորտում զբաղված […]
Share
Instagram
Telegram